«Լրագիր» 9-12-2011- Ինչպես և ժողովրդավարացման ճանապարհին գտնվող, սակայն ավտորիտար ռեժիմներ ունեցող շատ երկրներում, այնպես էլ Ռուսաստանում վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե որքան անպաշտպան է մարդը նման պայմաններում և ինչ է պատահում նրա հետ, երբ փորձ է արվում կազմակերպել բողոքի ակցիաներ` կեղծված ընտրությունների և երկրում տեղի ունեցող անօրինականությունների դեմ:
Մենք` Հայաստանում նմանատիպ դրսևորումների դեմ հանդես եկող քաղաքացիներս, մեր վրդովմունքն ենք հայտնում ժողովրդավարացման գործըթնացների ջատագովներին բանտերը նետելու քաղաքականության դեմ, անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունենում` Մոսկվայում, Կահիրեում, Մինսկում, թե Մոգադիշոյում:
Շաբաթ օրը` դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին ՌԴ դեսպանության դիմաց պահանջելու ենք ընդդիմության առաջնորդների և ընդդիմադիր հասարակական գործիչների անհապաղ ազատ արձակում, նրանց կողմից կազմակերպվող խաղաղ ցույցերի և երթերի թույլատրում, ինչպես նաև ազատ խոսքի դեմ սանձազերծված ապօրինի քաղաքականության դադարեցում:

No comments:
Post a Comment