«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը դեկտեմբերի 23-ին, ասուլիսի ընթացքում ասել է, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պետք է իշխանություն տալ բանակն անցանկալի սպաներից մաքրելու համար: Իհարկե, այդքանով չի բավարարվել նա և նշել է կոնկրետ մարդկանց՝ Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի անունները:
Ինչպես հայտնի է, Խաչատուրովը ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է, իսկ նախկին պաշտպանության նախարար՝ Հարությունյանը, այժմ զբաղեցնում է նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսչի պաշտոնը:
Քաղաքական, հասարակական, սոցիալական և անգամ անվտանգության հարցերի վերաբերյալ վերլուծություններ կատարելը, մտահոգություններ հայտնելն ու առաջարկություններով հանդես գալը, անկախ տեսակետների ճիշտ կամ սխալ լինելուց, կարելի է ցանկացած վերլուծաբանի իրավունքը համարել: Նույնիսկ երկրի ամենազգայուն ասպարեզների վերաբերյալ, ինչպիսիք են պաշտպանությունն ու անվտանգությունը, կարելի է լուրջ և պատասխանատու տեսակետներով հանդես գալ, ավելին՝ պատասխանատվության և զգաստության հրավիրել Պաշտպանության նախարարությանը, երբ զինադադարի պայմաններում տարեկան տասնյակ զինծառայողներ են սպանվում կամ ինքնասպանության դիմում:
Իսկ այն, թե ինչ կադրային փոփոխություններ պետք է կատարի ՊՆ նախարարը, ոչ մի վերլուծաբանի, առավել ևս, ոչ մի սփյուռքահայ վերլուծաբանի, մանավանդ օտարերկրյա պետական կառույցներում ծառայած վերլուծաբանի, և հատկապես Ռիչարդ Կիրակոսյանի, որ վերջերս կատարած իր իսկ խոստովանությամբ, Թուրքիայի արտգործնախարար Դավուդօղլուին, առանձին հանդիպման ընթացքում, խորհուրդ է տվել, թե ինչ թեմաներով պետք է «առավել հետևողականորեն պահանջատեր դիրքից հանդես գա ՀՀ իշխանությունների նկատմաբ» առնչվող թեմա չէ:
Թշնամի կամ հակառակորդ պետություննեին, ոչ մի լուրջ վերլուծաբան, հետազոտող, թեկուզ քաղաքական գործիչ, նման ծառայություններ չի տրամադրում: Ժողովրդավարական երկրներում նման արարքները «ստվերային գործունեություններ» են համարվում և օրենքի ամբողջ ուժով պատասխանատվության կանչվում, ինչը բացառված է Հայսատանի պայմանների պարագայում, ուր օրինախախտումները համատարած են: Այլ խոսք, որ Ռիչարդ Կիրակոսյանի կրած անձնագրի նկատմամբ շատ քիչ երկրների օրենքն է ի զորու աշխատել:
Նման, մեղմ ասած անպատասխանատու, հայտարարություններ կատարելը թեև անկարող են օժանդակելու ՀՀ բանակում կարգ ու կանոն հաստատելու գործին, բայց վստահաբար, ունակ են վնասելու և վարկաբեկելու այդ գծով տարվող լուրջ և սկզբունքային ջանքերը:
«Հայաստան»
Աթենք

No comments:
Post a Comment