«Լրագիր» 27-12-2011- Հայ ժողովուրդը կարող է երազանք պահել, քանի որ հայտնվել է երկու Վալերիների արանքում: Խոսքը Վալերի Գործունյանի եւ Վալերի Բուաեյի մասին է: Ինչպես հայտնի է, մեկը “Փարիզյան սուրճ” ընկերության սեփականատիրուհին է, որը բիզնեսի հետ խնդիրներ ունի եւ ուզում է վաճառել ընկերությունն ու հեռանալ Հայաստանից, մյուսը Ֆրանսիայում օրերս ընդունված ցեղասպանությունների ժխտման մասին օրինագծի հեղինակն է: Եթե Ֆրանսիան այս մի քանի օրը չեղյալ չհամարի իր իսկ ընդունած օրենքը, ապա հավանական է մինչեւ նոր տարի Վալերի Բուայեին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհվի:
Երկու Վալերիները արտացոլում են հայկական կամ հայաստանյան իրականության երկու կարեւոր երեuութական բեւեռները՝ մեկը Հայաստանում բիզնես միջավայրի մեղմ ասած անկատարությունը, մյուսը Հայաստանում մտահոգեբանական միջավայրի մակերեսայնությունը:
Երկուսն էլ արտացոլում են Հայաստանի համար կարեւորագույն խնդիրներ, որոնք մինչեւ չլուծվեն, Հայաստանը չի կարող դառնալ արդիականացող, մրցունակ պետություն եւ տարածաշրջանային առաջատար:
Քանի դեռ Հայաստանում հնարավոր չէ բիզնես ծավալել առանց իշխանության հետ սերտ կապի, եւ քանի դեռ Հայաստանում այդօրինակ կապ ունեցողները կարող են զանազան ճանապարհներով ի վերջո հասնել նրան, որ ստիպված լինես թողնել բիզնեսդ ու հեռանալ, Հայաստանում հնարավոր չէ խոսել որեւէ իրական բարեփոխման մասին: Իրական բարեփոխման առաջին քայլը կամ նույնիսկ նախապայմանը դա բիզնեսի եւ իշխանության սերտաճումը չեզոքացնելն է, որպեսզի տնտեսական հարցերը լուծվեն սեփականության վերաբաշխման տրամաբանությունից դուրս:
Հայաստանում զարգացում կամ վերափոխում հնարավոր չէ նաեւ, քանի մենք աշխարհը պատկերացնում ենք բարեկամների ու թշնամիների մակարդակով, քանի դեռ մենք համարում ենք, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր ապրում են միայն Հայաստանի եւ հայության ցավով ու տառապում են մեզ համար, եւ կան մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանի եւ հայության հանդեպ ատելությամբ:
Աշխարհը բաժանելով հուսահատ բարեկամների եւ անձնուրաց թշնամիների, մենք ընդամենը մեզ բաժին ենք թողնում աշխարհի միամտությունը, կառուցելով ընդամենը միամիտների պետություն, որտեղ դրսից թշնամիների աչքն ենք հանում, իսկ ներսից՝ մերը:
Դա անշուշտ չի նշանակում շնորհակալություն չհայտնել ասենք մեզ համար բարենպաստ քայլ կատարած որեւէ անձի՝ ֆրանսիացու, ամերիկացու, անգլիացու, ռուսի կամ ֆիլիպինցու: Պարզապես շնորհակալությունն էլ չափ ու սահման պետք է ունենա, մի քիչ էլ պետք է հիմնված լինի իրողությունների եւ իրավիճակների պատկերացման, ոչ թե միայն ռեֆլեքսի վրա:
Հայաստանում իհարկե կան այլ կարեւոր հասարակական-քաղաքական խնդիրներ, որոնք պահանջում են անհապաղ լուծում, երկրի եւ հասարակության վերափոխման համար: Պարզապես երեւի թե առաջին անգամ է, որ երկու կարեւոր խնդիր արտահայտվում են երկու Վալերիների “տեսքով”, ինչը հնարավորություն է տալիս երազանք պահել: Մեկ էլ տեսար իրականացավ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment