Friday, December 30, 2011

Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումը համակարգային խնդիրների արդյունք է. իրավապաշտպան

Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումը համակարգային խնդիրների արդյունք է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լալա Ասլիկյանը` մարդու իրավունքների ոլորտում ամփոփելով տարին:
Ըստ նրա` մարդու իրավունքները բոլոր կառույցներում են ոտնահարվում: «Իմ կարծիքով` դա համատարած բնույթ է կրում: Ոստիկանությունը ընդդիմադիր մարդկանց հետ պատժիչ ջոկատի նման է աշխատում: Դա ակնառու է:
Ես տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում այլ կառույցներում`հիվանդանոցներում, կրթօջախներում, որովհետև այնտեղ նույնպես իրավունք է ոտնահարվում, սակայն դրա մասին բարձրաձայն չի ասվում, այսինքն` աղմկոտ դեպքերը ոստիկանությունում են և բանակում»,- նշեց Լ. Ասլիկյանը`հավելելով, որ մարդու իրավունքները ոտնահարվում են նաև այն ժամանակ, երբ այս կամ այն հանքի շահագործման համար դրական փորձագիտական եզրակացություններ են տրվում:
Լալա Ասլիկյանը նշեց, որ շարունակում են ոտնահարված մնալ ցմահ դատապարտվածների, նույնասեռականների իրավունքները:

No comments: