Friday, December 30, 2011

Գյուլը պետք է հեռանա. թուրք կուսակցապետ

Tert.am. 29-12-2011- Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական–ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե անհրաժեշտ է անհապաղ հստակություն մտցնել երկրի նախագահի լիազորությունների ժամկետի հարցում։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, Քըլըչդարօղլուն նշել է, որ այդ հարցը շատ է անհանգստացնում նախագահին։ Գյուլը պետք է հեռանա. թուրք կուսակցապետ«Նախագահի ընտրությունների առնչությամբ ռազմավարությունը մեկ մարդ է որոշում՝ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը։ Նա է որոշում նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Ահա թե ինչումն է հարցը»,–ասել է նա։
Քըլըչդարօղլուն հավելել է, որ Թուրքիայում ժամանակակից ընկալմամբ ժողովրդավարություն գոյություն չունի։ «Սկզբում ասում էին, որ նախագահը հեռանալու է 5 տարուց, հետո ասացին 7 տարուց։ Թե ինչ կասեն վաղը, հայտնի չէ։ Նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է։ Աբդուլլահ Գյուլը պետք է հրաժարական տա պաշտոնավարման 5 տարին լրանալուց հետո։ Նա այդպես պետք է վարվի, քանի որ այդպես է պահանջում Սահմանադրությունը»,–ասել է նա։
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են, որ 2012թ. Թուրքիայում նախագահական ընտրություններ անցկացվեն՝ հաշվի առնելով այն, որ 2007թ. երկրի սահմանդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարուց 5 տարի է դարձել։

No comments: