News.am. 27-12-2011- Ռուսաստանը պետք է հաշվի առնի տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճը, որտեղ նա ավանդական շահեր ունի, թեեւ Մոսկվան նաեւ հրաշալի հարաբերություններ ունի Անկարայի հետ տնտեսական ոլորտում: Նման եզրակացության է հանգել «Նեզավիսիմայա գազետա» թերթն իր «Անկարան բարձրացնում է ձայնը» հոդվածում:
Պարբերականը գրում է, որ բոլորի ուշադրությունը գրավեց օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջեւ ռեպլիկների փոխանակումը` կապված Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ:
«2099 թվականին Էրդողանը Դավոսի տնտեսական ֆորումում իր տեղը դրեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, հիմա էլ բաժին հասավ ավելի խոշոր երկրի նախագահի, ընդ որում ՆԱՏՕ-ի իր դաշնակից երկրի նախագահին: Կարելի է նկատել, ու Թուրքիայի վարչապետի ձայնը ամրանում է»,-գրում է ռուսական թերթը, հավելելով, որ ձայնի ամրացման հիմքում Թուրքիայի տնտեսական աճող հզորությունն է ու միջազգային ազդեցությունը: Պատահական չէ, որ Եվրամիությանն ուղղված Էրդողանի ռեպլիկում կա խորհուրդ. «Նայեք մեզ ու նայեք ձեզ, թե ինչ վիճակում է հիմա Եվրոպան»:
Ըստ թերթի, այս փոխադարձ ռեպլիկներից հետո էլ ավելի են փոքրացել Թուրքիայի ԵՄ անդամության շանսերը, թեեւ ելնելով Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններից, այդ երկիրը կորցրել է Եվրամիության նկատմամբ իր նախկին հետաքրքրությունը: Հետեւաբար կրկին ընդլայնվում է Թուրքիա-ԱՄՆ համագործակցությունը:
Թերթի գնահատմամբ, մեծացել է Թուրքիայի դերը տարածաշրջանում, որին հասնելու համար Անկարան հեշտության փչացրեց իր հարաբերություններն Իսրայելի հետ: Անկարայի ազդեցությունը ամրանում է բոլոր երկրների հետ, որոնք նախկինում ընդգրկված էին Օսմանյան կայսրության կազմում:
Ներկայումս Թուրքիան ակտիվորեն մասնակցում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, թեեւ պետք է նկատել, որ եթե այդ միջամտությունը խորանա, ապա կվատանան Թուրքիա-Իրան հարաբերությունները:
Այնուհետեւ թերթը նշում է, որ Թուրքիայի ազդեցությունն աճում է նաեւ Միջին Ասիայի նախկին խորհրդային թյուրքալեզու երկրներում, ապա եզրակացնում, որ Թուրքիան արդեն վերածվում է «միջռեգիոնալ» խաղացողի:

No comments:
Post a Comment