Report.am. 26-12-2011- Դեկտեմբերի 24-ին իսրայելական "Ջերուսալիմ Փոսթ" պարբերականը հանդես եկավ խմբագրականով, որի վերնագիրն էր "Հայկական հիշատակ": Իսրայելի ազդեցիկ պարբերականներից մեկի խմբագիրը մասնավորապես գրել էր. "Էրդողանը կոպիտ վերաբերմունք ունի Իսրայելի նկատմամբ: Հետևաբար չկա որևէ պատճառ` անվիճելի պատմական ճշմարտությամբ չհակազդել նրա մեղադրանքներին: Որպես սկիզբ` ինչու վերջ չտանք Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած դաժանությունների վերաբերյալ Կնեսետի բանաձևի ընդունման դեմ պայքարելու պարսավելի սովորությանը: Մենք կարող ենք քննարկել և բանաձև ընդունել 1890-ին Թուրքիայի կողմից իրականացրած առաջին հայկական կոտորածի մասին, դրան հաջորդած 1915-ի Մեծ եղեռնի մասին, երբ միլիոնից ավել քաղաքացիական հայեր արյան բաղնիքում կոտորվեցին կամ արտաքսվեցին Սիրիայի ուղղությամբ…":
"Ջերուսալիմ Փոսթ"-ում այս հրապարակման հայտնվելը դեկտեմբերի 24-ին ամենևին էլ պատահական չէր. այսօր հրեական պետության խորհրդարանում Կնեսետի կրթության հանձնաժողովը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ընդ որում, Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը` իշխող "Լիկուդ" կուսակցությունից, անձամբ ցանկացել է մասնակից լինել հիշյալ քննարկմանը: Ավելին, Կնեսետի խոսնակը հայտարարել է. "Երևանի և Անկարայի տարաձայնությունները չպետք է ջնջեն պատմական փաստերը…": Հատկանշական է, որ "Լիկուդը", փաստորեն բանաձևի ընդունման կողմնակից է, իսկ, օրինակ, "Մեր տունն Իսրայելն է" կուսակցությունը բավական ուշագրավ պատճառաբանությամբ մերժում է ընդունել "հայկական բանաձևը". "Մենք չենք կարող վտանգել Ադդրբեջանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները",- հայտարարում են վերոհիշյալ կուսակցության անդամները, փաստորեն Ադրբեջանը նույնացնելով Թուրքիայի հետ:
Ընդհանուր առմամբ Կնեսետի հանձնաժողովում առկա է տարակարծություն, օրինակ` կրթության հանձնաժողովում կան պատգամավորներ, որոնք պնդում են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ուսումնասիրվի Իսրայելի կրթական համակարգում:
Հիշեցնենք, որ "հայկական բանաձևը" հրեա պատգամավորների քննարկմանն են ներկայացրել "Մերեց" կուսակցությունից Զաավա Գալյոնն ու "Լիկուդ"-ից Զաեվա Էլկինը:

No comments:
Post a Comment