PanARMENIAN.Net - 26 դեկտեմբերի 2011 - Անկարայում կայացել է արտերկրի թուրքական դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ժողով: Նիստի ընթացքում այլ հարցերից բացի քննարկվել է քուրդ գրոհայինների դեմ պայքարին առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում են Թուրքայան ԶԼՄ-ները, տրվել են հրահանգներ` կապված քրդերի դեմ պայքարի նոր մեթոդների հետ:
Մասնավորապես, դեսպանները պետք է կարողանան իրականացնել հակաքրդական քաղաքականություն, ընդ որում, մնալով ժողովրդավարության սահմաններում, քանի որ «հենց քրդերն են հանդիսանում եվրոպական երկրների կողմից թուրքական իշխանությունների դեմ ուղղված գործիքը», հաղորդում է Dünya Bülteni-ն:
Դիվանագետները նաև պետք է նպաստեն արտասահմանում քրդական կազմակերպությունների փակմանը և նրանց աշխատանքների հրապարակման դադարեցմանը, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

No comments:
Post a Comment