Wednesday, December 28, 2011

Փոխհրաձգություն թուրք-սիրիական սահմանին

Tert.am. 27-12-2011- Սիրիայի սահմանապահները մի քանի զինված ահաբեկչական խմբավորման զինյալ են ոչնչացրել, որոնք փորձում էին անցնել թուրք-սիրիական սահմանը:
Սիրիայի հյուսիսային սահմանը դարձել է դասալիքների պատրաստման և Բաշար Ասադի ռեժիմի դեմ մարտնչող ուժերի զինման ու վերակազմավորման անցուղի:
«Սիրիայի հատուկ նշանակության ջոկատայինները սպանել և վիրավորել են մի քանի զինյալ ապստամբների, խլել են զենք-զինամթերքը, համազգեստները, կապի սարքավորումները եւ ինքնության կեղծ փաստաթղթերը»,-նշվում է միջադեպի մասին Սիրիայի պետական SANA գործակալության հաղորդման մեջ:


No comments: