Tert.am. 27-12-2011- Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակ Վալերի Բոյերը թուրքերից նոր սպառնալիքներ է ստացել։
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ֆրանսիական BFM հեռուստաալիքի հետ զրույցում Բոյերն ասել է, որ իրեն սպառնացել են սպանել և բռնաբարել։
Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը գրում է, որ Բոյերն այդ սպառնալիքների, ինչպես նաև իր անվտանգությունն ապահովելու առնչությամբ արդեն Փարիզի ոստիկանություն է դիմել։
Ավելի վաղ, թուրք հաքերները կոտրել էին Բոյերի անձնական կայքը և այնտեղ անգլերենով և ֆրանսերենով գրություն թողել։ Հաղորդագրությունում խոսվում էր այն մասին, թե իբր Ֆրանսիան երկակի ստանդարտներով է առաջնորդվում և չի հարգում մտքի ազատության իրավունքը։ «Ձեր Ազգային ժողովը նախ թող Ալժիրում մարդկության դեմ կատարված հանցագործությունը քննի.... ։ Դուք՝ ֆրանսիացիներդ, քվեի համար պատմությունն անտեսող խղճուկներ եք»,–ասված էր թուրքերի թողած գրությունում։
Հաղորդվում է, որ Բոյերից բացի սպառնալիքներ են ստացել նաև նրա ընտանիքի անդամներն ու ֆրանսիացի այլ խորհրդարանականներ։
Ֆրանսիայի Ազգային ժողովն օրեր առաջ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։

No comments:
Post a Comment