ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հայտնել է, որ որևէ հաջողություններ չի տեսնում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
«Հնարավոր չէ կոնկրետ որևէ հաջողություններ գրանցել, քանի որ հակամարտության գծով հստակ դիրքորոշում չկա: Դա վերաբերում է Ղարաբաղի ինքնորոշոման իրավունքին կամ կարգավիճակին»- նախօրեին Ստեփանակերտում հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է Հարությունյանը:
Ըստ նրա, եթե Ադրբեջանի կողմից այդ հարցի շուրջ դիրքորոշում չկա, ապա մնացած թեմաների շուրջ խոսելն անիմաստ է:
«Հայաստանի և Ղարաբաղի նախագահներն իրենց ելույթներում որպես կարևոր հարց բազմիցս հայտարարել են բացառապես Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակներում հակամարտության կարգավորումն է: Այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումն արմատապես տարբերվում է»,- նշել է Հարությունյանը:
Ղարաբաղի վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է երախտագիտություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ իրենց միջնորդության շնորհիվ է անցնում բանակցային գործընթացը:
«Նրան հաջողվում է երկխոսություն հաստատել հակամարտող կողմերի միջև և իր միջոցով Ղարաբաղը կարող է պարբերաբար ներկայացնել իր կարծիքը: Այդ հարցում, անշուշտ, առաջընթաց կա, քանի որ այսօրվա դրությամբ Ադրբեջանի իշխանությունները տեղեկացված են Ղարաբաղի դիրքորոշման մասին»,- ասել է Հարությունյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

No comments:
Post a Comment