ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կարծում է, որ Մոսկվան հրաժարվում է աջակցել Արևմուտքին Իրանի դեմ կիրառելու պատժամիջոցներ, որովհետև հույս ունի մասնակցել նավթահանքերի մշակմանը, ինչպես նաև զգուշանում է Ռուսաստանի մուսուլմանական հանրության ռեակցիայից: Այս մասին հաղորդում է Газета.Ru կայքը:
‹‹Ես շատ զարմացած եմ, որ Մոսկվան չի աջակցում պատժամիջոցները: Նրանք փորձում են չեզոք պահել իրենց: Դա շատ վտանգավոր է ռուսների համար, քանի որ հարավում շատ մուսուլմաններ են ապրում: Նրանցից շատերն ապրում են վատ պայմաններում, ինչը կարող է ըմբոստության պատճառ դառնալ››,- հայտարարել է Բիլ Քլինթոնը:
‹‹Նրանք միգուցե ուզում են լինել առաջինը նավթահանքերի վերամշակման գործում: Այնտեղ ամեն ինչ շատ անհասկանալի վիճակում է››,- ասել է Բիլ Քլինթոնը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նախկին նախագահը ասել է, որ սա վերաբերում է նաև Չինաստանին:

No comments:
Post a Comment