Monday, December 26, 2011

Մոսկվան ու Վաշինգտոնը Ասադին փոխարինող են գտել. Maariv

Tert.am. 25.12.2011- Իսրայելական հեղինակավոր «Մաարիվ» պարբերականը գրում է, որ Մոսկվան պատրաստ է քաղաքական ապաստան և անվտանգության երաշխիքներ տալ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքի անդամներին: Ավելին նրա փոխարինողն արդեն հայտնի է:
Թերթի տեղեկություններով Սիրիայի փոխնախագահ Ֆարուկ աշ-Շարաայի` Մոսկվա վերջերս կատարած այցի ժամանակ նրան առաջարկվել է դառնալ երկրի ժամանակավոր ղեկավար, Ասադի հրաժարականից հետո: Նախատեսվում է, որ Շարաան պաշտոնը կզբաղեցնի մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Պարբերականը շեշտում է, որ Մոսկվայի այս առաջարկը համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ, մասնավորապես Վաշինգտոնը համաձայն է, որ Ռուսաստանը Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրի:

Որոշ տեղեկությունների համաձայն Մոսկվան ու Վաշինգտոնն արդեն համաձայնեցրել են Սիրիայում իրավիճակի կարգավորման ամբողջական սցենար, որի համաձայն Ասադը պետք է իշխանությունը հանձնի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար ընդունելի անձի կամ ուժի և հեռանա երկրից:

No comments: