Thursday, December 29, 2011

Ձմեռ պապի գոյությունը ժխտած թուրք մուֆթիի դեմ հետաքննություն է սկսվել

News.am. 29-12-2011- Թուրքիայի Քեշանի շրջանի մուֆթի (կրոնական գործերով զբաղվող անձ) Սուլեյման Յենիչերին քննադատել է Ձմեռ պապին եւ կասկածել նրա գոյությանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սուլեյման Յենիչերին կասկածել է Ձմեռ պապի գոյությանը եւ ասել. «Եթե Ձմեռ պապը «կարգին» տղա լիներ, ծխնելույզից չէր մտնի, նորմալ ձեւով դռնից կմտներ»։
Թուրք մուֆթիի այս խոսքերը հայտնվել են մամուլում, որից հետո նրա դեմ հետաքննություն է սկսվել։

No comments: