Wednesday, December 28, 2011

Թուրքիայի արդարադատության նախկին նախարարին դատում են որպես թիվ մեկ մեղադրյալ

News.am. 28-12-2011- Թուրքիայի հանրապետական դատախազության կողմից Ստամբուլի հատուկ իրավասություններով 15-րդ դատարան է ուղարկվել «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում 11 հոգու նկատմամբ մեղադրական զեկույցը։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ դատախազության կողմից ներկայացված 251 էջանոց մեղադրական զեկույցում 11 հոգու նկատմամբ ներկայացված է «արդար դատավարարությանը խոչընդոտել» մեղադրանքը։ Մեղադրյալների համար պահանջվում է 7,5-ից 17 տարի պատժաժամկետ։
Մեղադրական զեկույցում թիվ մեկ մեղադրյալը Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Սեյֆի Օքթայն է։

No comments: