News.am. 30-12-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրq դեսպանների հետ հերթական հանդիպմանը խոսել է 2009-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ չասված տեքստին:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Դավութօղլուն նշել է, որ եթե Ցյուրիխում ելույթ ունենար, ասելու էր. «Ձեզ կոչ եմ անում չհենվել միան միակողմանի հիշողությանը: Անհրաժեշտ է բոլոր հիշողությունները հավաքել եւ խղճի առաջ դնել: Միակողմանի ցավի միջոցով պատմություն չի գրվում: Այսպես էի խոսելու: Հայերի ցավին հարգանքով ենք վերաբերվում, թող նրանք էլ մեր ցավին հարգանքով վերաբերվեն»,-ասել է Դավութօղլուն:
No comments:
Post a Comment