Friday, December 30, 2011

Ալեքսանդր Ռոնդելի. եթե Լեռնային Ղարաբաղում ապուր եփվի, Վրաստանը դրան յուղ չի լինի

News.am. 30-12-2011- Հարավային Կովկասի համար 2011թ-ին ամենկարեւորը կայունությունն էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին: Նրա խոսքով` տարծաշրջանին ամենից շատ կայունություն է անհրաժեշտ, որն անցնող տարում` վատ թե լավ, բայց եղել է:
«Տնտեսական ճգնաժամը թեեւ շոշափեց Հարավային Կովկասի երեք երկրներին, սակայն այնպես չարեց, ինչպես կարող էր: Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է ձգտեն խուսափել ներքին` տարածաշրջանային, եւ արտաքին գործոններով պայմանավորված ցնցումներից: Ինչ- որ չափով դա հաջողվեց»,-հայտարարեց քաղաքագետը:
Վերջին շրջանի առավել կարեւոր իրդարձություններից Ռոնդելին համարեց Ռուսաստանի իրադարձությունները` կապված Պետդումայի ընտրությունների հետ: «Բողոքի ալիքը վկայում է այդ երկրում սկսված ժողովրդավարական գործընթացների մասին: Սակայն առայժմ ես լուրջ փոփոխությունների համար նախադրյալներ չեմ տեսնում»,-նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե կարող են արդյոք այդ փոփոխություններն ինչ-որ կերպ ազդել Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների վրա, քաղաքագետն ասաց. «Մեծ եւ փոքր երկրների հարաբերություններում միշտ գերիշխողը մեծն է: Ռուսաստանը Վրաստանի կառավարությանը համարեց քաղաքական դիակ, Սահակաշվիլիին` դեգեներատ, որի հետ նրանք իբր չեն պատրաստվում խոսել...Կրեմլում չափազանց շտապեցին գնահատականների մեջ, եւ հիմա իրենք իրենց են անկյուն մղել: Այստեղ դժվար է խոսել հնարավոր առաջընթացի մասին»,-նկատեց նա:
2012թ. կանխատեսումների առնչությամբ Ռոնդելին լավատեսություն հայտնեց. «2011 թվականը նախադրյալներ է ստեղծել հարավկովկասյհան հանրապետությունների կայուն զարգացման համար: Ցնցումները քիչ հավանական են»,-նշեց նա` նման ցնցումների թվում մատանացույց անելով նաեւ ղարաբաղյան հակամարտության սրացումը:
Ի պատասխան այն հարցի, թե ինչպես իրեն կդերսեւորի Վրաստանը հնարավոր սրացման պարագայում, քաղաքագետն ասաց. «Եթե Լեռնային Ղարաբաղում ապուր եփվի, մենք դրա յուղը չենք լինի»: Ըստ նրա` Հարավային Կովկասին հակամարտություններ պետք չեն: «Տարածաշրջանը մրցունակ կլինի, եթե միավորվի եւ սկսի ընդլայնել տնտեսական պոտենցիալը: Արդեն ժամանակն է»,-եզրափակեց Ռոնդելին:

No comments: