Panorama.am. 9-12-2011- Պաշտոնական Թեհրանը իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ անօդաչու սարքի իր օդային տարածք ներխուժելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը հղում անելով իրանական ԶԼՄ-ների վրա: Լրատվական գործակայության հաղորդած տեղեկությունների համաձայն, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Հազեին ՄԱԿ գխավոր քարտուղարին ուղված իր նամակում կոչ է արել կազմակերպության ղեկավարությանը խստորեն դատապարտել «ԱՄՆ անօրեն և վտանգավոր քայլերը»:
Վերջինիս խոսքերով, ապագայում նմանատիպ միջադեպերի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել «բոլոր հնարավոր քայլերը»:
Հատկանշական է այն փաստը, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարությունը սույն փաստի կապակցությամբ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշել էր, անօդաչու սարքը կարող էր շեղվել իր ուղեծրից Աֆղանստանի տարածքում:
Իր հերթին պաշտոնական Թեհրանը պնդում է, որ սարքը դիտավորյալ է հայտնվել Իրանի տարածքում:

No comments:
Post a Comment