Saturday, December 10, 2011

Լիբանանի լրատվամիջոցների առաջին էջերում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն է

Tert.am. 9-12-2011- Հայաստանյան այցին Լիբանանի գրեթե բոլոր լրատվամիջոցները հատկացրել են իրենց առաջին էջերը. այցը մեկնաբանվել է լայնորեն։ Այս մասին նշեց «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականի թղթակիցը Լիբանանից՝ հավելելով, որ լիբանանյան լրատվամիջոցները ոչ հաճախ են այդչափ կարևորում իրենց նախագահի այցերը։
Լրատվամիջոցների կողմից բավական բարձր է գնահատվում այցելության մակարդակը, քաղաքական փոխադարձ զորակցության առումով նշվում է, որ Լիբանանը Հայաստանին սատարում է թե Ցեղասպանության ճանաչման, թե Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առումով։
Երրորդ կետը, որը շրջանառվում է այստեղ, փոխադարձ տնտեսական համագործակցությունն է. լրատվամիջոցներում նշվում է, որ լավ կլինի ապրանքաշրջանառության համար սահմանվող նորմերով որոշակորեն հեշտացնել համագործակցությունը։
Լիբանանում նաև սիրում են ճամփորդել, և Հայաստանի հետ զբոսաշրջությունը զարգացնելու համար, ըստ Լիբանանի լրագրողների, ևս կարիք կա համաձայնագրերի միջոցով գործնականում առավել դյուրին դարձնել հարաբերություններն այդ ոլորտում։

No comments: