Wednesday, December 28, 2011

Թուրքիան բողոքում է ու շարունակում է գազ գնել Ռուսաստանից

Report.am. 28-12-2011- Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են գազի մատակարարման պայմաններն ու ծավալները 2012 թվականի համար։ Այս մասին նշվում է "Գազպրոմի" տարածած հաղորդագրության մեջ։
Անկարայում կայացել է "Գազպրոմի" ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Իլդիզի հանդիպումը։ "Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության ընդլայնման մասին, ինչպես նաեւ համաձայնեցվել են առեւտրական պայմաններն ու Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարման ծավալները 2012 թվականի համար",-ասվում է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածության այլ մանրամասներ չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի էներգետիկայի նախարարը սեպտեմբերին սպառնացել էր չեղյալ հայտարարել գազային պայմանագիրը Ռուսաստանի հետ, եթե վերջինս չվերանայի գազի գները։

No comments: