HayNews.am. 28-12-2011- Թուրքիայում այսօր, դեկտեմբերի 28-ին պատրաստվում են վերաբացել Հայոց ցեղասպանությունից հետո փակված հայ առաքելական եկեղեցին:
Ստամբուլում գտնվող Որդվոց Որոտման եկեղեցում շուրջ 100 տարի անց պատարագ կհնչի, տեղեկացնում է CNNTurk-ը:
Հայկական եկեղեցու վերաբացման արարողությանն է մասնակցելու նաև Թուրքիայի առևտրի նախարար Հայաթի Յազըջըն:
Որդվոց Որոտման եկեղեցու վերանորոգումը կատարվել է «Ստամբուլը 2010 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում:
Եկեղեցու վերաբացման հանդիսավոր արարողությունը կմեկնարկի այսօր, 18:00-ին:
Նշվում է նաև, որ եկեղեցու վերաբացումը եղել է Պոլսո պատրիարք Մեսրոպ Երկրորդ արքեպիսկոպոս Մութաֆյանի երազը:
Մութաֆյանը ներկայումս ծանր հիվանդ է, և նրա պարտականությունները կատարում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

No comments:
Post a Comment