Sunday, December 25, 2011

Թուրք նախարարը Սարկոզիին Պինոկիոյի հետ է նմանեցրել

News.am. 24-12-2011- Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը կրկին անտակտ հայտարարությամբ է հանդես եկել այd երկրի նախագահի հասցեին։
Էգեմեն Բաղըշը քննադատել է Ֆրանսիային՝ ընդունած հայկական օրինագծի համար, իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին նմանեցրել Պինոկիոյի հետ։ «Մի հեքիաթ կար։ Պինոկիոն երբ սուտ էր ասում, քիթը երկարում էր։ Հիմա էլ Ֆրանսիայում, երբ իրականություններ աղավաղվում է, մեկի կոշիկի կրունկներն են երկարում»,- ասել է Բաղըշը։

No comments: