Panorama.am. 29-12-2011- «Ես այն կարծիքին չեմ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերելու պարագայում կարող է սպառնալ Իսրայելին»:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության (Մոսսադ) ղեկավար Թամիր Փարդոն:
Համաձայն տեղեկատվության` «Մոսսադի» ղեկավարը հավելել է, որ, Իսրայելն այնուամենայնիվ ջանքեր է գործադրում, որպեսզի կասեցնի Իրանի միջուկային ծրագրերի իրականացման գործընթացը:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «ասրիրան.քոմ» կայքը հաղորդել էր, որ Իսրայելի ուժային կառույցների ղեկավարները` բանակի ընդհանուր շտաբի պետը, ռազմական հետախուզության, արտաքին հետախուզության (Մոսսադ) և ներքին անվտանգության գերատեսչությունների ղեկավարները դեմ են Իրանի վրա ռազմական հարձակում իրագործելու` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի ծրագրերին:

No comments:
Post a Comment