Thursday, December 29, 2011

«Ազադլիգ». Ադրբեջանի զինված ուժերում զենք կա, բայց ուժ չկա Ադրբեջանի զինված ուժերում զենք կա, բայց ուժից խոսելն անիմաստ է. գրում է «Ազադլիգ» թերթը:

Panorama.am. 29-12-2011- «Դեդովշչինան» տարածվել է զորամասերից մինչև հոսպիտալներ: Զինված ուժերի բուժհաստատությունները կառավարվում են «բանտային օրենքներով»: Հիվանդ զինվորներն իրենց վերադասերին հաշվետվություն են տալիս իրենց իսկ հաստատած կանոններով: Իսկ դա նշանակում է, որ բուժկետեր «ձախ» ճանապարհով հանգստանալու համար եկած «հիվանդներն» ավելի են վատացնում իրոք հիվանդ զինվորների վիճակը: Ինչպե՞ս կարող է նման վիճակում գտնվող բանակը «անհրաժեշտության դեպքում» խնդիրներ լուծել: Գուցե կարելի է դրանում մեղադրել զինծառայողներին, զորամասերի և բաժանմունքների հրամանատարներին, բայց միայն որպես կատարածուների: Խնդիրը, բնականաբար, գլխավոր հրամանատարությունից է գալիս:
«Իսկ ի՞նչ է մտածում Ադրբեջանի գլխավոր զինվորական Սաֆար Աբիևը:
Ե՞րբ պետք է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը դադարեցնի իր դիվանագիտական հայտարարությունները և իր գործով զբաղվի: Նրա ղեկավարած բանակով ոչ թե Ղարաբաղ, այլ ամենաշատը մինչև Աղջաբեդի է հնարավոր հասնել: Նրա ամբողջ գործունեությունը Իլհամ Ալիևի հայտարարությունները կրկնելն է, ամբողջ ժողովրդի, պետության ճակատագիրը որոշող զինված ուժերը մի ընտանիքի կոռուպցիոն շահերին զոհաբերելն է: Բանակը «բեսպրեդել»-ով ղեկավարվելու իրողությունը Սաֆար Աբիևը բացահայտել է դեռևս 2008 թ-ին, երբ հայտարարեց, որ զինված ուժերը պաշտպանում են Իլհամ Ալիևի թեկնածությունը: Բնական է, որ նման բանակում կշարունակվի երիտասարդներին կոռուպցիային և «դեդովշչինային» զոհաբերելու գործընթացը», -եզրակացնում է «Ազադլիգը»:

No comments: