News.am. 28-12-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մի հեռուտահաղորդման ժամանակ կրկին անդրադարձել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե Ֆրանսիան հայկական օրինագիծը ընդունելով՝ աններելի սխալ է գործել։ «Թուրքիան այստեղ մեղք չունի։ Հուսով եմ, որ նրանք այդ սխալից հետ կկանգնեն»,-ասել է Գյուլը՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ շեշտելով, թե այդ ընթացքում Թուրքիան խորհրդակցել է Ադրբեջանի հետ։ «Բոլորն էլ դրական են արտահայտվել գործընթացի վերաբերյալ։ Ներկայիս վիճակը ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի օգտին չէ։ Այս վիճակից դուրս գալու ճանապարհը հայտնի է։ Սակայն այս ամենը չստացվեց։ Թուրքիան տարածաշրջանի ամենաուժեղ եւ ամենամեծ երկիրն է։ Անհրաժեշտ է, որ տարածաշրջանի երկրների հետ ստեղծվի տնտեսական, քաղաքական եւ մշակույթային կապեր»,-ասել է Աբդուլլահ Գյուլը։

No comments:
Post a Comment