HayNews.am. 28-12-2011- TV8 հեռուստաընկերության եթերում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ, հայտնի հայատյաց Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ ASALA-ն ու PKK-ն կապեր ունեն:
«ԱՍԱԼԱ-ն սպանել է իմ զարմիկին, ով դիվանագիտական առաքելություն էր իրականացնում Լիսաբոնում: Ինչու՞ մենք չեն տալիս փողոցներին մեր դիվանագետների անունները, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչեր է եղել:
Թուրքիան մոռացել է: ԱՍԱԼԱ-ի սկսած գործը շարունակում է PKK-ն: Այս երկուսի միջև կա մերձավոր կապ…»,-նշել է Չիչեքը և հավելել. «Թուրքիան գրավելու են ահաբեկչությունն ու Հայոց ցեղասպանության մասին պնդումներ»:
Նշենք, որ նախկինում ևս Թուրքիայի խորհրդարանի խոսնակն աչքի է ընկել հակահայ հայտարարություններով: Վերջինիս պնդմամբ, PKK-ականները հայեր են, քանի որ թլպատված չեն:
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:

No comments:
Post a Comment