Wednesday, December 28, 2011

Սիրիա-Թուրքիա հարաբերություններն այլևս նախկինը չեն լինի. Մամուն Հարիրի

Tert.am. 28-12-2011- Հայաստանում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծքի հայտնեց, որ ներքին ճգնաժամը հաղթարելու համար անհրաժեշտ է երկխոսություն ներքին ուժերի միջև:
«Սիրիայում կա առողջ ընդդիմություն, ում հետ երկխոսությունն արդեն սկսվել է: Իշխանությունը նաև պատրաստ է արտաքին ընդդիմությանը, ում ձեռքերն արյունոտ չեն»,- ասաց Մամուն Հարիրին:
Ըստ բանախոսի` Սիրիայում սկսվող ճգնաժամը շարունակվելու դեպքում կտուժեն նաև Սիրայում ազգային փոքրամասնությունները, մասնավորապես նաև հայկակայն համայնքը: Սակայն բանախոսը հերքեց այն, որ Սիրիայի կառավարությունը խորհուրդ է տվել հեռանալ երկրից նրանց, ովքեր անապահով են իրենց զգում:
Անդրադառնալով Թուրքիա-Սիրիա հարաբերություններին՝ Մամուն Հարիրին նշեց, որ Թուրքիայի իշխանությունների հայտարարություններից հետո, անհնար է, որ այդ հարաբերությունները վերականգնեն երբեմնի դրական բնույթը:
«Արդարություն և զարգացում կուսակցությունը փոփոխական վերաբերմունք ուներ Լիբիայի հարցում: Քադաֆիին աջակցում էր, մինչև չտեսավ,ո ր Քադաֆիի վերջն արդեն եկել է: Մենք հանկարծակիի եկանք, երբ նա նահանջեց իր դիրքորոշումից նաև Սիրիայի հարցում։ Չեմ կարծում,որ մեր հարաբերություննները կարող են վերականգնվել»,- ասաց բանախոսը:

No comments: