HayNews.am. 26-12-2011- Իմ գրառումներում, որոնք կարող եք գտնել HayNews.am-ում և Թուրքագիտական բլոգում, ես բազմիցս անդրադարձել եմ այսպես կոչված «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միության» կամ թուրքերենով կարճ ասած ԱՍԻՄ ԴԵՐ (ASIM DER)-ի տարբեր հակահայ գործողություններին ու արշավներին:
Մի քանի տարվա իմ փորձը թույլ է տալիս ԱՍԻՄ ԴԵՐ (ASIM DER)-ը համարել վերջին տարիների ամենաակտիվ հակահայ կազմակերպությունը Թուրքիայում կամ առնվազն ամենաերևացողն ու ուշադրություն գրավողը:
Մեկը մյուսին հաջորդող հայատյաց արշավներ, գործողություններ, ցուցադրություններ, բեմականացում, քարոզ, բացարձակ ադրբեջանամետ դիրքորոշում...
Ինչևէ, այսօր խոստանում եմ հնարավորինս ծանոթացնել այս կազմակերպության հետ` ներկայացնելով նաև նրա ղեկավար Գյոքսել Գյուլբեյի հետ բացառիկ հարցազրույցը:
«Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միություն» կազմակերպությունը հիմնվել է Իգդիրում: Նրանց, մեղմ ասած, ոչ այնքան հաջող կայքում գործողությունների սկիզբ է նշված է 2005 թվականը:
Հաճախ հենց այդպես էլ կոչվում է` Իգդիրի ԱՍԻՄ ԴԵՐ: Կազմակերպության գործողությունը, որի ամբողջ նպատակը դրված է անվան մեջ, հիմնականում կենտրոնացած է Հայաստանի սահմանամերձ հատվածում, որտեղ մեծ թիվ են կազմում ադրբեջանցիները:
Սակայն իր հակահայ քարոզչությունը կազմակերպությունն իրականացնում է նաև Կարսի, Էրզրումի, Վանի, Իգդիրի նահանգերից հեռու` Ստամբուլում և Անկարայում, այլ թուրքական քաղաքներում, ինչպես նաև արտասահմանում, այդ թվում, բնականաբար, Ադրբեջանում, ինչպես նաև Ռուսաստանում, Վրաստանում, Արևելյան Եվրոպայում:
Կազմակերպության ղեկավարն է 39-ամյա Գյոքսել Գյուլբեյը, ով մեզ հետ զրույցում պնդում էր իր մաքուր թուրք լինելը և որ ծնվել է Իգդիրում:
Նույն Գյուլբեյի փոխանցմամբ, իր հիմնադրած կազմակերպության անդամների թիվը կազմում է 120 մարդ, որոնք ներկայացնում են Թուրքիայի տարբեր շրջանները:
Մեր այն հարցին, թե ինչ քաղաքական ուղղվածություն ունեն, ԱՍԻՄ ԴԵՐ-ի նախագահը նշեց, թե «իրենք որևէ քաղաքական ուժի չեն հարում», իսկ կազմակերպության անդամները «տարբեր քաղաքական հայացքներ ունեն»:
Ավելորդ չէր լինի նշել, որ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ազգայնական շարժում» կուսակցությունը Թուրքիայի 81 նահանգներից հաղթանակ տարավ միայն Իգդիրում:
Տրամաբանորեն հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք կազմակերպությունն օգնություն է ստանում պետությունից, ինչին Գյոքսելը պատասխանեց, որ «իրենք բացարձակ անկախ» են:
Հիշեցնելով, որ վերջերս մամուլում շատ էր խոսվում պաշտոնական Բաքվից իրենց ֆինանսավորման մասին` Գյոքսելը բավական նեղացած տոնով նշեց, թե «իրենք ոչ մի պետությունից էլ օգնություն չեն ստանում»:
Ամեն դեպքում, տեղին կլիներ հիշեցնել, որ շատ հաճախ ԱՍԻՄ ԴԵՐ-ը հիշում է Խոջալուն, Ռամիլ Սաֆարովին` «հերոսացրած», «բռնազավթված» Արցախը, երթերն ու ցույցերն անցնում են ադրբեջանական դրոշների մշտական ուղեկցությամբ, որոնք հաճախ գերազանցում են թուրքականների քանակն և չափը:
Կազմակերպության տարատիպ ակցիաները մշտապես թուրքական առաջատար մամուլի էջերում են:
Վանի Սուրբ Խաչ եկեղեցու բացում, Կարսի Մարդկության հուշարձանի քանդում, Սաֆարով, Սարկոզի... ցանկացած իրադարձությունից հետո ԱՍԻՄ ԴԵՐ-ը կազմ-պատրաստ է:
Հիշենք, օրինակ, թե ինչպես էին Սարկոզիի խրտվիլակը կապել Իգդիրի բարձրահարկ շենքերից մեկին կամ էլ Խոջալու «իրադարձությունները» վերածել բեմականացման` հային ներկայացնելով «հրեշի» կերպարում...
«Պարոն Գյուլբեյ, իսկ Դուք Հայաստանում եղե՞լ եք, հայ ծանոթներ ունե՞ք»,-հարցնում եմ նրան:
«Ոչ, չեմ եղել, սակայն եթե ձեր պետությունն իմ անվտանգությունն ապահովի, ապա կայցելեմ: Իսկ իմ միակ հայ ծանոթը դուք եք»,-նշում է Գյուլբեյը, ով, հանուն անկեղծության պիտի նշեմ, որ բավական հարգալից էր և անգամ ամենաբուռն քննարկումների ժամանակ ոչինչ չէր անձնավորում և վիրավորանքների չէր դիմում, ինչը հազվադեպ երևույթ է թյուրք ազգայնականների շրջանում:
«Մենք դեմ ենք խտրականությանը...»,-շարունակում է ԱՍԻՄ ԴԵՐ-ի նախագահը, որի կազմակերպությունը հային ներկայացնում է որպես գազան, իսկ Հայաստանը` չարի կացարան:
Փորձում եմ սառնասիրտ և պրոֆեսիոնալ լինել ու շարունակել զրույցը, սակայն դա տրվում է մեծ դժվարությամբ:
«Մենք խաղաղություն ենք ուզում... Հայերը զավթել են «ադրբեջանական» Արցախը... Հայերի պնդումներն ամբողջովին անհիմն են...»,-շարունակում է Գյուլբեյը:
Հակադարձում եմ ամենապարզ ու հասանելի ձևով.
«Մինչ 1915 թվականը Արևմտյան Հայաստանում ապրում էր մի քանի միլիոն հայ: Իսկ այժմ դուք կարող եք օգտագործել միայն մեկ ձեռքի մատները` նրանց հաշվելու համար: Լավ, ուրեմն ոչինչ չի՞ եղել: Ուղղակի վերցրել ու անհետացել են հազարամյակներ շարունակ իրենց հողերում ապրող հայերը»:
Պատասխանը խուսափողական է, ոչ կոնկրետ: Բերում է մի հայ կնոջ պատմություն, ով խաղաղ ու երջանիկ ապրել է թուրքերի մեջ...
Լավ, դե սա բոլորին վաղուց հայտնի տեսարան է. դասական թուրքական պատասխան, որն օգտագործվում է նաև ամենաբարձր մակարդակով:
«Մի՞թե դուք, որ ձեզ համարում եք կոտորածների և սպանությունների դեմ հանդես եկող կազմակերպություն, պաշտպանու՞մ եք մարդասպան Ռամիլ Սաֆարովին»:
«Դե գիտեք, մենք նրան մարդասպան չենք համարում: Նա ու հայ սպան (Գուրգեն Մարգարյանը) վիճել են, և սպանությունը եղել է վեճի ժամանակ»,-պետք է երկաթից լինես, որպեսզի դիմանաս մինչև վերջ:
Սահուն անցնում եմ թուրքերի համար շատ ցավոտ մեկ այլ հարցի` քրդեր, Քրդստան, ավելի եմ սրում` PKK, իսկ պատասխանը` «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Շնորհակալություն եմ հայտնում Գյուլբեյին` հարցերին պատասխանելու համար և սպասում նրանց հերթական ներկայացմանը:
Հ.Գ. Ինձ ճանաչողները գիտեն, որ ԱՍԻՄ ԴԵՐ-ը իմ ուրախության աղբյուրն է. տեսնում ես մարդկային ամբողջ կատակերգությունը:
Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

No comments:
Post a Comment