Tert.am. 26-12-2011- Իրանն ի վիճակի է հակահարված տալ ԱՄՆ–ի հնարավոր բոլոր հարձակումներին։ Ինչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին՝ հավելելով, որ Իրանի զորքերն ի վիճակի են հետախուզական անօդաչու ինքնաթիռներ գործի դնել ու ետ մղել այդ հարվածները։
Վահիդին հավելել է, որ Իրանի բանակը շարունակում է սպառազինություններ մշակել։ Նրա խոսքով՝ իրանցի գիտնականները ձգտելու են պաշտպանական ոլորտում նոր գաղափարների ներդրմանն ու նոր տեխնոլոգիական հայտնագործությունների։
Նշենք, որ Իրանի վրա ԱՄՆ–ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ)՝ Իրանի մասին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։ Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև դեկտեմբերի 25–ը՝ Սուրբ ծնունդը։

No comments:
Post a Comment