Panorama.am. 26-12-2011- «Պատերազմը ոչ մի լավ բան չի խոստանում. ավերածություններ կլինեն, անմեղ արյուն կթափվի: Դրանով ոչ մի խնդիր չի լուծվի: Ադրբեջանը պետք է վերջնականապես հասկանա, որ իրենք տանուլ են տվել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմը»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «արդեն 20 տարի է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն արդյունք չի տալիս: Մենք բոլոր ճակատներով շարունակելու ենք պայքարել Հայաստանի դեմ: Եթե այդ պայքարն արդյունք չտա, այդ ժամանակ իր խոսքը կասի ադրբեջանական բանակը»:
Պատգամավորի խոսքերով, խնդրի կարգավորմանը կարելի է հասնել բացառապես խաղաղ ճանապարհով, դա է միակ լուծումը, իսկ դրա համար ավելի լավ կլինի, որ Ադրբեջանի նախագահն իր ժողովրդին պատրաստի խաղաղության, այլ ոչ թե պատերազմի սպառնալիքներ հնչեցնի:
«Թող խաղաղության, այլ ոչ թե պատերազմի քարոզչություն անի»,- հավելեց Կ. Սարիբեկյանը:
«Հենց այնպես պատերազմ չեն սկսում, հայտարարություններ անելով կռիվ չեն հաղթում, իսկ Ադրբեջանում պատերազմի դառնությունը լավ են զգացել ու զարմանալի է, երբ շարունակում են նման ոճով խոսել աշխարհի հետ»,- ասաց պատգամավորը:

No comments:
Post a Comment