«Լրագիր» 26-12-2011- Հայաստանում տեղի ունեցող զարգացումներն ակնհայտ են դարձնում, որ երկրում դանդաղ, բայց հետեւողական մի գործընթաց է իրականանում, որը կարելի է բնորոշել որպես «ավազակապետության կազմաքանդում»: Ներիշխանական քաոսն ու անորոշությունը, քաղաքացիական շարժումների ակտիվությունն ու արդյունավետությունը, իրավական նորմերի ակնհայտ ներդրումը հասարակության կյանքում դրա վառ ապացույցն են:
Տվյալ դեպքում, «ավազակապետության» տակ պետք է հասկանալ ոչ միայն իշխանությունը եւ նրա հովանու ներքո գտնվող բիզնես-քաղաքական համակարգը, այլեւ քաղաքական ուժերը լայն սպեկտրով, այդ թվում՝ ընդդիմադիր: Այսինքն, այն ամենը, ինչը տարբեր կոնֆիգուրացիաներով խորհրդանշում է նախորդ 20 տարվա Հայաստանը եւ ներկայում դարձել է անհամարժեք ներքին ու արտաքին զարգացումներին:
Հայաստանում ձեւավորված համակարգը բավական բարդ է ապամոնտաժել: Սկիզբ առնելով անցյալ դարի 90-ականներին ու բյուրեղանալով վերջին տասնամյակում, այն փաստացի դարձել է պետություն պետության մեջ: «Թղթի վրա գրանցված» պետությունը դարձնելով ցուցանակ, ստեղծվել էր «իրական» պետությունը՝ իր սեփական օրենքներով ու պայմանավորվածություններով, ստվերային բյուջեով ու քարոզչության գործիքներով, սեփական անվտանգությանը ծառայեցնելով երկրի իրավապահ եւ ուժային կառույցները: Նման համակարգն անխոցելի է նաեւ այն առումով, որ փաստացի ողջ հասարակությունն այս կամ այն կերպ ներգրավված է համակարգի պայմանավորվածությունների մեջ, որը ներառում է կենսագործունեության բոլոր ոլորտները:
Նման համակարգերն ապամոնտաժելու տարբեր ձեւեր կան: Դրանցից մեկն, օրինակ, այն է, երբ հասարակության մի մասը փորձում է զուգահեռ ստեղծել այլ համակարգ, որն իր որակական հատկանիշներով գերազանցում է «ավազակապետությունը»: Սակայն, քանի որ հայ հասարակությունը, ինչպես վերը նշվեց, գրեթե լիովին ներգրավված է եղել «ավազակապետության» օրենքի մեջ եւ իր հիմնական որակներով համահունչ է համակարգին, ապա այս ճանապարհը Հայաստանի դեպքում փաստացի բացառվում է: Դրա վկայությունը դարձավ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մարումը որպես այդպիսին եւ այն սովորական կուսակցության վերածվելը:
Մյուս ճանապարհը ներիշխանական գործընթացներն են, ավելի ճիշտ՝ համակարգի միջից մեկ սեգմենտի առանձնացումը եւ մյուսների դեմ դուրս գալը: Այս տարբերակը Հայաստանում փորձեց Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» նախագծով: ԲՀԿ-ն, կենտրոնացնելով ֆինանսական եւ կադրային բավական լուրջ ռեսուրս, 2007 թ խորհրդարանի ընտրությանը ասպարեզից պետք է դուրս մղեր Հանրապետական կուսակցությանը, որտեղ այդ ժամանակ կենտրոնացվել էր Հայաստանի քրեաօլիգարխիկ գրեթե ողջ ռեսուրսը: Սակայն Սերժ Սարգսյանին հաջողվեց խափանել այդ ծրագիրը, իսկ հետագայում նաեւ՝ տապալել ամբողջությամբ, արդեն զբաղեցնելով նախագահի աթոռը:
Ներկայում, Սերժ Սարգսյանը փաստացի հայ հասարակությանը եւ միջազգային հանրությանը ներկայացնում է, որ ինքն է ստանձնել «ավազակապետությունը» կազմաքանդելու գործը: Սակայն, «ավազակապետությունը» արդեն չի ենթադրում միայն ՀՀԿ-ն, այլ ամբողջ համակարգը, եւ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը գնալով մնում է միայնակ: Շատերն այս հանգամանքը նկատի առնելով կառուցում են քաղաքական սխեմաներ, որոնց իմաստն այն է, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իշխանական համակարգին, նա բոլորին իր դեմ է հանել, ինչը հանգեցնելու է նրա տապալմանը: Եւ իսկապես, Սերժ Սարգսյանը խնդիրներ ունի ոչ միայն ընդդիմության հետ, այլեւ իշխանական համակարգը կազմող սեգմենտների հետ, այդ թվում կոալիցիայի գործընկերների, օլիգարխիկ եւ քրեականացված շրջանակների հետ:
Եթե խնդրին մոտենանք Հայաստանում ներքաղաքական կյանքի զարգացումների վերջին 20 տարվա տրամաբանությամբ, ապա դա իսկապես այդպես է: Եւ սակայն, խնդիրն այն է, որ նոր ժամանակների տրամաբանությունը լիովին այլ է եւ ենթադրում է հենց «ավազակապետության կազմաքանդումը», որը պահանջում են Հայաստանի հասարակությունը եւ աշխարհը:
Խնդրին այս տեսանկյունից նայելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանն իրականում հետեւողականորեն «մաքրվում» է: «Մաքրվում» է կոալիցիոն գործընկերների, քրեականացված շրջանակների, տեղական ու ռուսահայ խոշոր բիզնեսի, ընդդիմության հանդեպ ունեցած պարտավորություններից, նրանց «տանիք» լինելու բեռից, «մաքրվում» է սեփական կուսակցության հանդեպ պարտավորություններից: Եւ ստեղծվում է մի իրավիճակ, երբ սեփական իշխանությունը պահպանելու համար նա ստիպված է մի կողմ դնել 20 տարիների Հայաստանը՝ «ավազակապետությունը»:
Դժվար է ասել, արդյոք Սերժ Սարգսյանն ինքն է գնացել նման իրավիճակի ձեւավորմանը, թե հանգամանքներն են այդպես դասավորվել, քաղաքական ներքին ու արտաքին տեխնոլոգիաների կիրառման արդյունքում: Սակայն էականն այն է, որ ստեղծվել է նման իրավիճակ, եւ նա հայտնվել է մի դերում, որը չկարողացան ժամանակին իրականացնել Ռոբերտ Քոչարյանը՝ «ԲՀԿ» նախագծով, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Համազգային շարժումով:
Սերժ Սարգսյանն, ի տարբերություն Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի, նահանջի ճանապարհ չունի: Մյուս կողմից, նրան չի հաջողվելու ստեղծել սեփական «ավազակապետությունը», որքան էլ ձգտի դրան, որովհետեւ դրան հասնելու ներքին ու արտաքին ռեսուրսը սպառվել է 2008 թ մարտի 1-ին: Այնպես որ, 2012-ին Հայաստանում շատ անակնկալներ են սպասվում:
Հայկ Արամյան

No comments:
Post a Comment