Wednesday, December 28, 2011

Իրանն պաշտպանել, բայց այլևս չի՞ պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Panorama.am. 27-12-2011- «Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակի վրա և ցավոք այդ մակարդակին անհամապատասխան դանդաղ տեմպեր են նկատվում որոշ` հատկապես տնտեսական և էներգետիկ ոլորտներում»,- այսօր անդրադառնալով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Երևան կատարած այցին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը:
Նա Իրանի հետ համատեղ ծրագրերից առավել կարևորեց նավթատարի և երկաթուղու շինարարությունը, ինչպես նաև, Արաքս գետի ՀԷԿ-երի կառուցումն ու հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությանը Իրանական կողմի մասնակցությունը:
Խոսելով նախագահ Ահմադինեժադի` երևանյան հայտարարության մասին, Վ. Ոսկանյանը նաև հավելեց. «Կարևոր էր այն հատվածը, որտեղ իրանական կողմը նույնպես հայտարարում էր, որ կողմնակից է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը` միջազգային իրանվունքի դրույթների հիման վրա»:
Բանախոսը հիշեցրեց, որ նախկինում Իրանական կողմում տարբեր գործիչներ տարբեր ձևաչափերով կողմ են արտահայտվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:


No comments: