Tert.am. 27-12-2011- «Բալկաններից և Հյուսիսային Աֆրիկայից հետո Հարավային Կովկասը ևս մեկ ճգնաժամի օջախ է, որը կարող է ներառել տարածաշրջանի բոլոր երեք երկրները և միևնույն ժամանակ խաղորդներ ներգրավել դրսից»,– «Հորիզոնում հերթական ճգնաժա՞մն է Հարավային Կովկասում» վերտառությամբ հոդվածում (չինական հայտնի Xinhua պարբերականում) գրում է Գաոչաո Ին և հավելում, որ խորհրդային ժամանակաշրջանում և դրանից հետո առաջացած էթնիկ բնույթի տարածքային վեճերը վաղուց արդեն հասունացող հարավկովկասյան ճգնաժամի գլխավոր պատճառն են։
Հոդվածագիրը ընդգծում է, որ հենց տարածքային վեճերի պատճառով 2008թ. օգոստոսին Վրաստանի և Ռուսաստանի միջև կայծակնային պատերազմ տեղի ունեցավ։ «Նույն այդ վեճերն են Հայաստանի և Ադրբեջանի միջև մերթ մարող, մերթ բռնկվող ռազմական գործողությունների պատճառը»,–գրում է նա և հավելում, որ հարավկովկասյան տարածաշրջանում այլ «քնած» հակամարտություններ էլ կան։
«Օրինակի համար, ցեղասպանության առնչությամբ հակամարտություն գոյություն ունի Թուրքիայի և Հայաստանի միջև, երկու երկրների հարաբերություններում «ֆուտբոլային դիվանագիտությունը», սակայն, մեծապես նպաստել է լարվածության նվազեցմանը»,–նշված է հոդվածում։
Գաոչաո Ին հավելում է, որ տարածաշրջանում առկա իրադրությունից տեղի խաղորդներից բացի փորձում են օգուտ քաղել նաև դրսի խաղորդները (որոնք շահեր ունեն էներգետիկայի, անվտանգության ոլորտում), ինչն էլ էլ ավելի է խորացնում կովկասյան քաոսը։
«ՆԱՏՕ–ն, օրինակ, տարածաշրջանում խոշոր խաղորդ է։ Բուխարեստի կոնֆերանսի ժամանակ տված իր խոստումից (վերջիվերջո Վրաստանին ընդունել ռազմական դաշինքի կազմում) օգուտ քաղելու համար նա, հնարավոր է՝ ստիպված լինի վերաբեռնել և նույնիսկ վերաիմաստավորել իր հարաբերությունները սառը պատերազմի տարիների իր ոխերիմ թշնամու հետ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ ՆԱՏՕ–ն և Ռուսաստանը փոխադարձ շահեր ունեն»,– նշված է հոդվածում։
Հոդվածագիրը գրում է, որ Վրաստանը և ողջ Հարավային Կովկասը ՆԱՏՕ–ի համար (երբ տարեվերջին միջազգային զորքերը դուրս բերվեն Իրաքից) կարող են դեպի Միջին Ասիա և Մերձավոր Արևելք տանող կամուրջ ծառայել։
«Տարածաշրջանի մեկ այլ մեծ խաղորդը Ռուսաստանն, այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա կեսերին Վրաստանը հանկարծակի որոշում ընդունեց փակել իր օդային տարածքը` Հայաստանում գտնվող ռազմաբազայի համար մատակարարումներ իրականացնող ռուսական ինքնաթիռների առջև, ստիպված է լինելու զբաղվել իր ամենահեռավոր ամրակետով։ Չնայած այն բանին, որ Ռուսաստանը կարող է շրջանցիկ ուղիներ (Ադրբեջանի, Իրանի, կամ նույնիսկ Թուրքիայի միջով) օգտագործել, այդուհանդերձ, ստիպված է լինելու զոհաբերության գնալ, կամ առնվազն իր որոշ գլխավոր շահերը դեպի Հայաստան տանող նորմալ օդային ճանապարհ ունենալու հնարավորությամբ փոխել»,–նշված է հոդվածում։
Գաոչաոն նշում է, որ Հարավային Կովկասում նոր գործոն է ի հայտ եկել՝ Վրաստանը, որը մինչև վերջերս Ռուսաստանի մուտքն Առևտրի համաշխարհային կազմակերպություն խոչընդոտող միակ երկիրն էր։ «Այժմ Վրաստանը Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրեց, որը թույլ տվեց ավարտին հասցնել 18 տարի շարունակվող՝ ԱՀԿ–ին Ռուսաստանի անդամակցության գործընթացը։ Արևմուտքը, լինի դա Եվրամիությունը, ՆԱՏՕ–ն, կամ ԱՄՆ–ն, հավանաբար, բավական «պարտքային ստացականներ են» օգտագործել, որպեսզի Վրաստանին ստիպեն ստորագրել Ռուսաստանի հետ այդ համաձայնագիրը»։
Հոդվածագիրն այնուհետ շեշտում է, որ երբ գա այդ պարտքերը վճարելու ժամանակը, իսկ այդ ժամանակն «այնքան էլ հարմար չլինի», ապա իրերը կարող են զարգանալ ոչ այնպես, ինչպես պետք է։ «Հարավային Կովկասում նախատեսված ընտրությունները դրա վառ օրինակն են»,–գրում է Գաոչաոն` նշելով, որ հաջորդ տարի և Վրաստանում և Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, իսկ դրանից հետո՝ նախագահական։
«Նախընտրական քարոզարշավների ժամանակ և ընդդիմադիր և իշխող կուսակցությունները կարող են կոշտ հռետորության և նույնիսկ խորհրդանշական գործողությունների դիմել, որոնք կարող են տարածաշրջանում անկարգություններ առաջացնել։ Հարավային Կովկաս կատարած իր այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հստակ կերպով ցույց տվեց, թե ինչը կարող է Ֆրանսիայի նախագահական նախընտրական քարոզարշավի շրջանակում դառնալ իր արտաքին քաղաքական մանիֆեստի հարավկովկասյան մասը։
ԼՂ –ի հանդեպ «սա բնականոն է» (take-for-granted) քաղաքականությունը կարող է հերթական սուր վիճաբանությունն առաջեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և սահմաններին նոր բախումների և դիպուկահարների միջև փոխհրաձգության պատճառ դառնալ»։
Գաոչաոն հավելում է նաև, որ Ադրբեջանում 2013թ. նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, որի ժամանակ գործող նախագահը և նրա պոտենցիալ հակառակորդը կարող են համաձայնացնել իրենց արտաքին քաղաքականությունը, որպեսզի իրենց համար ավելի լավ հենարան ձեռք բերեն՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարցերում։ «Եվ անկախ այն բանից՝ ինչպիսին կլինեն սադրանքների պատասխանները, Հարավային Կովկասում ճգնաժամը կարող է մնալ որպես տարածաշրջանային կռիվ, կամ կարող է լայնամասշտաբ պատերազմի վերաճել»։

No comments:
Post a Comment