Tert.am. 26-12-2011- Հոլանդիայի Ազատության կուսակցությունը (կարևորությամբ երրորդն է Նիդերլանդներում) մեղադրել է թուրքական իշխանություններին ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին`Իսրայելին ու Ֆրանսիային դավաճանելու մեջ: Հիշեցնենք, որ Թուրքիան սառեցրել էր Ֆրանսիայի հետ հարաբերությունները ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո:
«Թուրքիան ունի դաշնակիցներին դավաճանության կարճ, սակայն մահաբեր պատմություն: Ծայրահեղ սխալ կլիներ վստահել թուրքերին դաշինքի անդամ երկրների պաշտպանության նոր ռազմավարության կարևորագույն տարրերը միջուկային դուրսպրծուկ երկրներից` Իրանից և Պակիստանից»,- հայտարարել է կուսակցության փոխնախագահ Վիմ Կորտենովենը:
Իսկ Լեյդենի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Լարիսա վան հեն Դերեքը նիդերլանդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է.«Ոչ Նիդերլանդները, ոչ Գերմանիան Ֆրանսիայի օրինակին չեն հետևի և չեն ընդունի նման օրենք, որովհետև երկու պետություններն էլ ունեն թուրքական մեծ համայնք, որոնց չեն ցանկանա զայրացնել: Սակայն վատ չէր լինի մի քիչ էլ ճնշել Թուրքիային: Սեփական պատմությանն արդար հայացք նետելը երբեմն օգնում է»:

No comments:
Post a Comment