Panorama.am. 26-12-2011- Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի դարձնելու վերաբերյալ որոշումը: Այս մասին ասված է կուսակցության պաշտոնական կայքէջքւմ զետեղված հաղորդագրությունում:
Տեղեկատվության համաձայն, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը վաղուց է խոսում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին:
«1915 թ-ի ողբերգական իրադարձությունների զոհ է դարձել մոտ 1,5 միլիոն մարդ և աչք փակել դրա վրա` անմարդկային է », - ասել է ժիրինովսկին ու հավելել. «1915 թ-ի ապրիլյան դեպքերը մարդկության պատմության ամենամութ էջերից է: Նմանատիպ դաժան ոչնչացման ոչ մի ժողովուրդ չի ենթարկվել թե եվրոպական, թե ասիական որևէ երկրում: Մոտ մեկ դար առաջ տեղի է ունեցել ժողովրդի ուղղակի բնաջնջում` ազգային պատկանելության հիման վրա: Այսօր աշխարհը խոսում է ժողովրդավարությունից, և ողջ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իրագործած ոճրագործությունը պետք է ընդունի նաև Թուրքիան: Հայաստանը պետք է վերադարձնի իր բնիկ հողերը», - ասել է Ժիրինովսկին:

No comments:
Post a Comment