Tert.am. 29-12-2011- Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դրա կարևորության նվազումը Եվրոպայի համար:
«Nabucco-ն ռուսական գազին այլընտրանքային «Հարավային էնէգետիկ միջանցքով» գազ ստանալու եվրոպական խոշորագույն նխաագիծն է: Տեսականորեն, այդ նախագծի իրականացումը Եվրոպա գազի մատակարարման լավագույն երաշխիքը կլիներ, քանի որ գազը կառաքվեր տարբեր աղբյուրներից: Սակայն ներկայում մրցակից նախագծերը որոշակի առավելություն ունեն: Դրանք ավելի էժան են և նախատեսված են ներկայում հումքի հնարավոր ծավալների համար: Ներկայում ոչ ռուսական հաստատված աղբյուրը ադրբեջանական «շահ-դենիզ» հանքավայրն է` տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր առաքման հնարավորությամբ:
Նախագիծը կազմելիս նախատեսվում էր, որ դրան միանալու են Իրաքն ու Թուրքմենստանը, սակայն Կասպիղ ծովի հատակով, խողովակի շինարարությունը չափազանց բարդ խնդիր է, քանի որ տարածաշրջանի երկրները արդեն երկար տարիներ ծովային սահմանների վեճի մեջ են:
Եվրամիությունը վերջնականապես չի հրաժարվել Nabucco-ից, սակայն այժմ Եվրոպան դրան «չեզոք» է վերաբերվում և ներկայում ավելի հաճախ խոսվում է «Հարավային էնէգետիկ միջանցքի» մասին ընդհանրապես, ինչն ավելի միացյալ նախագիծ է Կենտրոնական Ասիայից գազի առաքումների համար», - ասված է հոդվածում:
Հոդվածագրի կարծիքով, «Հարավային միջանցքը» լուրջ խնդիրներ ունի` Ռուսաստանի «Հարավային հոսք» խողովակաշարը, որի շինարարության թույլտվությունը երեկ տվել է Թուրքիան:

No comments:
Post a Comment