Tert.am. 29-12-2011- Թուրքիայի քրդերը դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու իրենց հանդեպ իրականացվող բռնությունների հանդիպ։ Բողոքի առիթը թուրքական զինուժի կողմից իրականացված վերջին ավիահարվածներն են, որոնց արդյունքում մահացել են 35 խաղաղ քուրդ քաղաքացիներ, որոնց թուրք օդաչուներն ընդունել էին որպես ահաբեկիչներ, հաղորդում է Al Jazeera-ն։
Ոստիկանների հետ բախման վերածված ակցիայի հիմնական վայրը դարձել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։ Դրան մասնակցել են ավելի քան հազար քրդեր։ Ակցիան մեկնարկից մի փոքր անց ուղեկցվել է շշերի և քարերի նետումով, ինչին ի պատասխան թուրքական ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, մահակներ և ջրաշիթեր։
Քրդական սփյուռքի ներկայացուցչները տեղական մամուլին տված հարցազրույցում որակել են այդ արարքը որպես «կառավարության կողմից քրդական շարժումը անմարդկային կերպով և հետևողական ձևով ոչնչացում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի օդուժը նախորդ գիշեր Իրաքի հյուսիսում ռմբակոծել էր մարդկանց 40 հոգուց բաղկացած մի խումբ, ինչի արդյունքում 35-ը մահացել էին։ Սկզբում հայտարարվեց, որ նրանք բոլորը քուրդ զինյալներ են եղել, իսկ թուրքական զինուժը կանխել է ահաբեկչական թափանցումը դեպի թուրքական տարածքներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ մարդիկ ցանկացել են մաքսանենգ ճանապարհով սիգարետներ անցկացնել սահմանով։ Ավելի ուշ Թուրքիայի կառավարող Արդարության կուսակցության ներկայացուցիչ Հուսեին Չելիկը հեռուստատեսությամբ խոստովանեց, որ ավիահարվածները հասցվել են խաղաղ բնակչությանը՝ կոչելով տեղի ունեցածը «տխուր միջադեպ» և զինվորականների սխալ որոշման արդյունք։

No comments:
Post a Comment