Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ռադարային համակարգերը մեկ շաբաթ հետո կգործարկվեն:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ թեև Թուրքիան դեռևս չի հաստատել այդ լուրը, սակայն Իրանը պաշտոնապես իր բողոքն է ներկայացրել Թուրքիային, իսկ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն հայատարարել է, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կհարվածի Թուրքիայում տեղակայված ՀՀՊ ռադարային համակարգերը:
«ՖԱՐՍ»-ի աղբյուրը նշում է, որ ՀՀՊ ռադարային համակարգերը տեղակայված են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում:
Երբ Թուրքիան որոշում ընդունեց իր տարածքում` Իրանից ընդամենը 540 կմ հեռավորության վրա, տեղակայել ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը, իրենց խիստ մտահոգությունը հայտնեցին Իրանի նախագահը, ԱԳ և ՊՆ նախարարները, իսկ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական, ԻՀՊԿ նախկին հրամանատար, Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարեց, որ եթե Թուրքիայի իշխանությունները չպարզեցնեն Իրանի հետ վարած իրենց արտաքին քաղաքականությունը, ապա խնդիրների առջև կկանգնեն:

No comments:
Post a Comment