Tert.am. 26-12-2011- Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը Regnum-ում տպագրված հոդվածում գրում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքում քրեականացնող օրինագծի ընդունումը Փարիզի և Անկարայի միջև ճգնաժամի գագաթնակետն է, «սակայն հիմնական իրադարձություններն ու ինտրիգներն առջևում են»:
«Փարիզը Անկարային քաղաքական հարված հասցրեց, ինչից հետո այն կամ երկար ժամանակ ուշքի կգա, կամ քաղաքական քայլեր կձեռնարկի: Վերջինի վկայությունը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունն է այն մասին, որ իրենք կապեր են հաստատում ԱՄՆ հայ համայնքի հետ` դրա ներկայացուցիչներին համարելով իրենցը, Օսմանյան կայսրության քաղաքացիների հետնորդներ և կարող են համաձայնության գալ առանց երրորդ ուժերի: Սակայն հետագա լրատվական թողարկումներում այս հատվածը հանված էր և հնչում էին միայն մեղադրանքներ Ֆրանսիայի հասցեին, որը «քաղաքական հաշվարկին զոհաբերեց մեծ բարեկամությունը»: Սակայն թուրք փորձագետները գտնում են, որ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Նիկոլա Սարկոզիի խորհրդականը նախկին վարչապետ, ազգությամբ հայ Էդուար Բալադյուրն է:
Ինչ վերաբերում է Անկարայի պատասխան քայլերին, ապա այստեղ միջոցները ստանդարտ են` Փարիզից դեսպանի հետկանչ, երկկողմ տնտեսական, պաշտպանական և քաղաքական բանակցությունների սառեցում: Թուրքիան նաև սպառնացել է փակել Աֆղանստանում ֆրանսիական զորքերի մատակարարումների ուղին, փակել սեփական նավահանգիստներն ու օդային տարածքը ֆրանսիական նավերի ու օդանավերի համար, ինչին ի պատասխան, Սարկոզին կոչ արեց Անկարային հարգել ուրիշի կարծիքը, եթե նույնիսկ համամիտ չեն դրան:
Այնուամենայնիվ, Թուրքիան չի գնա Ֆրանսիայի հետ հարաբերությունների խզմանը, չնայած որ Սարկոզին խաչ քաշեց Թուրքիայի` ԵՄ անդամակցության ձգտման վրա»,- գրում է փորձագետը:
Տարասովի կարծիքով, այժմ Անկարան կսկսի ավելի ակտիվորեն խաղարկել «հայկական խաղաքարտը» և շուտով կսկսի Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման արձանագրությունների վավերացման գործընթացը, միևնույն ժամանակ ձգտելով այնպես անել, որ այդ գործընթացը չվնասի թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Նա չի բացառումլ, որ այս գործընթացում Անկարան փորձի համագործակցել Մոսկվայի հետ, աստիճանաբար հեռանալով ղարաբաղյան հակամարտության գործընթացից:
«Իր հերթին Ադրբեջանը կանգնած է իր արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության խնդրի առաջ, քանի որ մինչ այժմ հաստատված չէ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածությունն, իսկ նախագահ Օբաման չի ցանկանա առաջիկա նախընտրական կամպանիայի ընթացքում կորցնել հայ համայնքի ձայները: Վաշինգտոնը մինչ այժմ խուսափել է Հայոց ցեղասպանության ճանաչումից, սակայն մոտ ապագայում այս իրավիճակը կարող է փոխվել: Ադրբեջանում գտնում են , որ Միացյալ Նահանգները ղարաբաղյան հակամարտության լուծման նոր նախագծեր է նախապատրաստում Վերջերս Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր ,որ չնայած Ադրբեջանում բավարարված չեն կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունից, սակայն բանակցային գործընթացի մեխանիզմի կամ ֆորմատի փոփոխության կարիք չեն տեսնում: Դա նշանակում է, որ Բաքուն, Հայոց ցեղասպանության հարցում միավորվելով Անկարայի հետ, զրկվում է ԱՄՆ-ը ու Ֆրանսիան իրարից «բաժանելու» հնարավորությունից և Մինսկի խմբում իրավիճակի բեկումից:
Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտարարել էր, որ երկու երկրների միջև լայնածավալ պատերազմ հնարավոր եղավ կանխել հենց միջնորդների գործունեության շնորհիվ, իսկ հարցի ուժային լուծումը կարող է ստեղծել մի իրավիճակ, որ գոյություն ուներ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև Առաջին համաշխարհային պատերազմից հետ: Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի կարծիքով «հայերից եղասպանության հարցով Ֆրանսիայում օրենքի ընդունումը կարող է դրդել ԵԱՀԿ այլ երկրների նույնկերպ վարվել»:

No comments:
Post a Comment