Sunday, December 25, 2011

rԹուրքիայի պատժամիջոցները Ֆրանսիայի դեմ չեն, Թուրքիայի դեմ են. թուրք կուսակցապետ

News.am. 24-12-2011- Թուրքիայի «Դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Նամըք Քեմալ Զեյբեքը Ֆրանսիայի հարցում որդեգրած քաղաքականության համար քննադատել է իշխանություններին։
Թուրքական tv8 –ի եթերում թուրք կուսակցապետը բոլորովին անիմաստ է համարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ֆրանսիայի դեմ հայտարարած 8 պատժամիջոցները։
«Ո՞վ է հավատալու այդ պատժամիջոցներին։ Այդ պատժամիջոցները Ֆրանսիային ոչինչ չեն անելու։ Դրանք Թուրքիայի դեմ են ուղղված։ Օրինակ՝ Թուրքիան ե՞րբ է Ֆրանսիայի հետ զորավարժություն անցկացրել, որ հիմա էլ չեղյալ ենք հայտարարում»,-ասել է թուրք կուսակցապետը։

No comments: