Sunday, December 25, 2011

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ռազմական ճանապարհով վերականգնումը համապատասխանում է ՄԱԿ–ի կանոնադրությանը.Ալիև

Tert.am. 24-12-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Իշխանության բանաձև» (հեռարձակվում է Ռուսաստանի պետական Россия հեռուստաալիքով) հաղորդաշարի հաղորդավար Միխայիլ Գուսմանի հետ զրույցում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը։ «Հակամարտության կարգավորման ուղիները միջազգային իրավունքի հարթության վրա են գտնվում։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը պետք է ապահովվի։ Նման բանաձևերը 4-ն են։ Դրանք բոլորն էլ մեկ բան են պահանջում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում։ Դա մեր սուվերեն իրավունքն է, մեր սուվերեն իրավունքն է հանդիսանում նաև մեր պետության տարածքային ամբողջականության ոչ թե քաղաքական, այլ, ուղիղ կասեմ, ռազմական ճանապարհով վերականգնումը։ Նման իրավունք ՄԱԿ–ի կանոնադրությամբ ևս մենք ունենք, մենք պարզապես չենք ցանկանում դրան դիմել»,–ասել է նա։

No comments: