Tert.am. 30-1-2012- «Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն։ Թող գան ու ձերբակալեն ինձ»,– լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը։
Ինչպես գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, Բաղըշը նման հայտարարությամբ հանդես է եկել Ցյուրիխ քաղաքում՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։
«Այդ օրինագիծը մեզ համար ուժ չունի: Ֆրանսիայում խելոքներն ավելի շատ են, քան անխելքները: Շվեյցարիայում, ինչպես գիտեք, ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք կա: Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն: Թող գան ու ձերբակալեն ինձ,–ասել է Բաղըշը և հավելել,– Նման ջանքերը երկար կյանք չունեն, դա թղթի կտոր է, ոչ ավելի»:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք:
Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք գործում է նաև Շվեյցարիայում։Monday, January 30, 2012
1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն, թող գան ու ձերբակալեն ինձ. թուրք պաշտոնյա
Tert.am. 30-1-2012- «Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն։ Թող գան ու ձերբակալեն ինձ»,– լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը։
Ինչպես գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, Բաղըշը նման հայտարարությամբ հանդես է եկել Ցյուրիխ քաղաքում՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։
«Այդ օրինագիծը մեզ համար ուժ չունի: Ֆրանսիայում խելոքներն ավելի շատ են, քան անխելքները: Շվեյցարիայում, ինչպես գիտեք, ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք կա: Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն: Թող գան ու ձերբակալեն ինձ,–ասել է Բաղըշը և հավելել,– Նման ջանքերը երկար կյանք չունեն, դա թղթի կտոր է, ոչ ավելի»:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք:
Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք գործում է նաև Շվեյցարիայում։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment