Tert.am. 30-1-2012- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում և այսօր հանդիպում է ունենալու նախագահ Օբամայի հետ: Բանակցությունների հիմնական թեման լինելու է իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու իրանա-ամերիկյան հնարավոր հակամարտության դեպքում Վրաստանի կողմից հնարավոր աջակցությունը ԱՄՆ-ին, գրում է «Կոմմերսանտը»:
Վրացի վերլուծաբանների կարծիքով հանդիպման առաջնահերթ խնդիրն Իրանն է, քանի որ Վաշինգտոնը Վրաստանը դիտարկում է, որպես թիկունքային ապահովման պլացդարմ, իսկ Վազիանիի ու Մառնեուլիի ավիաբազաները` Իրանին հարվածող ինքնաթիռների հենակետ:
«Թուրքիայի ու տարածաշրջանային այլ երկրներից, Վրաստանն ամենալոյալն էլ ինելու ԱՄՆ-ի հետ, Իրանի դեմ պատերազմի դեպքում», - պարբերականին ասել է վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին:
Իսկ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն կասկած է հայտնել որ իշխանությունը պահպանելու համար Սաակաշվիլին կարող է միանալ Իրանի դեմ կամպանիային, ինչը Վրաստանի համար աղետալի կարող է լինել և Իրանի դեմ պատերազմը չպետք է Վրաստանի տարածքից մղվի:
Այնուամենայնիվ, շատ մասնագետներ համոզված են, որ Վրաստանը իրական օգնություն չի կարող ցույց տալ ԱՄՆ-ին Իրանի դեմ հակամարտությունում:
«Ամերիկացիներին ավելի հարմար է ռմբակոծել Իրանը Հարավային Կովկասից, սակայն Վրաստանն Իրանի հետ ընդհանուր սահման չունի, իսկ այդ սահմանն ունեցող Հայաստանն ու Ադրբեջանը, դժվար թե ամերիկյան ռազմական օդանավերի թռիչքի թույլտվություն տան: Բացի այդ, հարավկովկասյան երկինքը վերահսկվում է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, ինչը նվազեցնում է անսպասելիության գործոնը, քանի որ ռուսները, նվազագույնը, կհայտնեն իրանցիներին մոտեցող ամերիկյան օդանավերի մասին», - հայտնել է «Արսենալի» ռազմավերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին:
Monday, January 30, 2012
Վրաստանը կդառնա՞ ԱՄՆ-ի հենակետը Իրանին հարվածելու համար

برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment