Tuesday, January 31, 2012

Է.Ֆաթուլլաև. ԵԽ-ն պետք է մշակի որոշակի չափանիշներ Ադրբեջանում քաղբանտարկյալ եզրույթի սահմանման համար

Panorama.am. 31-1-2012- Եվրոպայի Խորհուրդը պետք է մշակի որոշակի չափանիշներ Ադրբեջանում քաղբանտարկյալ եզրույթի սահմանման համար, որպեսզի այս առնչությամբ բացառի շահարկումների ենթակա բոլոր թեմաները, ինպես նաև արագացնի ձերբակալված «խղճի բանտարկյալների» ազատ արձակման գործընթացը: Այս մասին «Кавказский Узел»-լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է «Հանուն մարդու իրավունքների» Հասարակական միավորման նախագահ, նախկին քաղբանտարկյալ Էյնուլլա Ֆաթուլլաևը՝ մեկնաբանելով Ստրասբուրգում ԵԽԽՎ հանձնաժողովի շրջանակներում՝ մարդու իրավունքների և իրավական հարցերով հանդիպման արդյունքները: Հիշեցնենք, որ հուվարի 26-ին տեղի է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջան, որի ընթացքում, քննարկվել է Ադրբեջանի քաղբանտարկյալներին վերաբերող հարցերը: Աղբյուրի փոխանցմամբ, ԵԽԽՎ հուվարի 26-ի հանդիպման շրջանակներում ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները նրան վիզա չեն հատկացրել, այդ իսկ պատճառով նա չի կարողացել կատարել իր առաքելությունը: Ֆաթուլլաևի խոսքերով, Շտրասերը Ադրբեջանի իշխանություններին ուղղարկել էր ենթադրյալ 70 քաղբանտարկյալների ցուցակ ՝ցանկանալով իր մանդատի շրջանակներում տեղում ուսումնասիրություն անցկացնել, սակայն պաշտոնական Բաքուն շարունակում է խոչնդոտել այս գործընթացին:

No comments: