Tuesday, January 31, 2012

Թուրքիան չի կարող վերջնագրով խոսել Ֆրասնիայի հետ. թուրքագետ

Tert.am. 31-1-2012- Թուրքագետ Լևոն Հովսեփյանը, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունները քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայից արվող հայտարարություններին, այսօր օրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դա ոչինչ չի նշանակում, քանի որ Թուրքիան այն երկիրն է, որը Ֆրանսիայի հետ չի կարող վերջնագրերով խոսել: «Թե Արևմուտքը, թե Ռուսաստանը լավ հասկանում են, որ Թուրքիան հայտարարությունների մեջ ապակայունացման վտանգ կա, և հայտարարություններ անելով Թուրքիան փորձում է իր տեղը պահպանել»,- ասաց Լևոն Հովսեփյանը: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց օրինագիծ, որը այդ երկրում ցեղասպանությունները ժխտողների համար մինչև մեկ տարի ազատազրկում է սահմանում, ինչպես նաև 45 հազ. եվրո տուգանք: Ըստ Հովսեփյանի` ԱՄՆ-Իրան հակամարտության հարցում Թուրքիան հայտնվել է վտանգավոր գոտում. մի կողմից չի կարող անտեսել իր հարևան Իրանին, մյուս կողմից` Արևմուտքին: Թուրքագետի համոզմամբ` այս դեպքում նույնպես Թուրքիան փորձելու է երկակի խաղ խաղալ:

No comments: