Tert.am. 30-1-2012- Իրանի խաղալիքներ արտադրող ընկերություններից մեկը անակնկալ է պատրաստել ԱՄՆ-ի իշխանություններին` տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է տեսանյութում` սա Իրանի պատասխանն է նախորդ տարվա դեկտեմբերին Ամերիկյան օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքի «կործանումից» հետո:
Ընկերությունը Օբամային կուղարկի անօդաչու RQ-170 սարքի խաղալիք մոդելը:
«Մենք փետրվարի 1-ին, Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, պարոն Օբամային կուղարկենք ինքնաթիռի վարդագույն խաղալիք տարբերակը: Վարդագույն, որովհետև սա ԱՄՆ-ի նախագահի ամենասիրած գույնն է: Մենք կարծում ենք, որ այսպես կկարողանանք մեր խաղաղ ու բարեկամական վերաբերմունքը արտահայտել այս հարցում», - ասել է ընկերության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին ամերիկյան անօդաչու թռչող սարքի կործանման մասին մամուլում հրատարակվել էին իրարամերժ տեղեկություններ: Մասնավորապես` ամերիկյան կողմը պնդում էր, որ Իրանի օդուժը Աֆղանստանի օդային սահմանում գրոհել ու կործանել է սարքը, մինչդեռ պաշտոնական Թեհրանի հավաստմամբ` սարքը վնասված չէ, ինչը վկայում է, որ որևէ գրոհի մասին խոսք լինել չի կարող:Monday, January 30, 2012
Իրանը խաղալիք ինքնաթիռներ կուղարկի Օբամային
Tert.am. 30-1-2012- Իրանի խաղալիքներ արտադրող ընկերություններից մեկը անակնկալ է պատրաստել ԱՄՆ-ի իշխանություններին` տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է տեսանյութում` սա Իրանի պատասխանն է նախորդ տարվա դեկտեմբերին Ամերիկյան օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքի «կործանումից» հետո:
Ընկերությունը Օբամային կուղարկի անօդաչու RQ-170 սարքի խաղալիք մոդելը:
«Մենք փետրվարի 1-ին, Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, պարոն Օբամային կուղարկենք ինքնաթիռի վարդագույն խաղալիք տարբերակը: Վարդագույն, որովհետև սա ԱՄՆ-ի նախագահի ամենասիրած գույնն է: Մենք կարծում ենք, որ այսպես կկարողանանք մեր խաղաղ ու բարեկամական վերաբերմունքը արտահայտել այս հարցում», - ասել է ընկերության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին ամերիկյան անօդաչու թռչող սարքի կործանման մասին մամուլում հրատարակվել էին իրարամերժ տեղեկություններ: Մասնավորապես` ամերիկյան կողմը պնդում էր, որ Իրանի օդուժը Աֆղանստանի օդային սահմանում գրոհել ու կործանել է սարքը, մինչդեռ պաշտոնական Թեհրանի հավաստմամբ` սարքը վնասված չէ, ինչը վկայում է, որ որևէ գրոհի մասին խոսք լինել չի կարող:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment