News.am. 25-1-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրաքի հետ կապված հայտարարությանը կրկին խիստ է արձագանքել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետի կողմից տարածած գրավոր հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին միջամտում է Իրաքի ներքին գործերին։ «Այս պահվածքը հարիր չէ երկրի ղեկավարներին։ Իրաքի քաղաքացիները իրենց հայրենիքց բացի ուրիշ երկրից կախված չեն։ Էրդողանն իր հայտարարությամբ սադրում է բոլոր իրաքցիներին»,-նշվել է հայտարարության մեջ։
Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր, թե Իրաքում ներքին հակամարտություն սկսվի, իրենք չեն կարող անտարբեր մնալ, իսկ Մալիքի՝ իրեն ուղղված զգուշացումները կեղտոտ որակել։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին կրկին խիստ քննադատել էր Թուրքիային։ «Վերջին շրջանում հասկացանք, որ Թուրքիան հայտարարությունների միջոցով փորձում է միջամտել Իրաքի ներքին գործերին, ինչը մենք թույլ չենք տա: Թուրքիան մի դեր է ստանձնել, որը տարածաշրջանի համար փորձանք եւ ներքին պատերազմ է բերելու: Սակայն արդյունքում Թուրքիան է տուժելու, քանի որ այնտեղ մի շարք էթնիկ խմբեր են ապրում»,-ասել է Իրաքի վարչապետը:
Thursday, January 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment