Monday, January 16, 2012

Հայաստանի ԱԳՆ. Հայոց ցեղասպանության քրեականացման վերաբերյալ Թուրքիայի փաստարկները անհիմն են

News.am. 16-1-2012- Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ Թուրքիայի փաստարկներն անհիմն են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Թուրքական կողմի փաստարկները, մեղմ ասած, թույլ են»,-շեշտել է նախարարը: Նրա խոսքով, թուրքական կողմը հայտարարում է, որ նման օրինագծի ընդունումը կարող է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն ամենամեծ խոչընդոտը հենց Թուրքիայի դիրքորոշումն է: Ավելին, թուրքական կողմի փաստարկներից կոռուպցիայի եւ շանտաժի հոտ է գալիս, տնտեսական շահերի եւ օրինագծերի հետ կապված: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր դեկտեմբերի 22-ին, իսկ հունվարի 23-ին կքննարկվի Սենատում:

No comments: