Monday, January 16, 2012

Իրանը հաստատել է, որ ԱՄՆ-ից նամակ է ստացել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է ԱՄՆ-ից Օրմուզի նեղուցի վերաբերյալ նամակ ստանալու լուրը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, որ նամակն ստացվել է երեք ուղիներով` ՄԱԿ-ի դեսպանի, Թեհրանում Շվեյցարիայի դեսպանի եւ Իրաքի նախագահի միջոցով: Մեհմանփարասթը նաեւ նշել է, որ ներկայումս Իրանը քննարկում է նամակը եւ կպատասխանի անհրաժեշտության դեպքում: Այս մասին հաղորդում է Press TV-ն: Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նշել է այն սահմանագիծը, որից հետո Վաշինգտոնը պատրաստ կլինի ուժային լուրջ միջոցների դիմել Թեհրանի նկատմամբ: «Մենք արդեն հստակ հայտնել ենք, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի Օրմուզի նեղուցի շրջափակումը: Դա այն սահմանն է, որը չի կարելի հատել», - նշել է Պանետան:

No comments: