Tert.am. 31-1-2012- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկվելու է Ֆրանսիայի սահմանադրական դատարանում:
Թուրքական TRT Haber հեռուստաընկերության տեղեկացմամբ, Սենատում հավաքվել է անհրաժեշտ թվով ձայներ, օրինագծի` երկրի սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու համար: Նշվում է, որ անհրաժեշտ 60-ի փոխարեն, օրինագծի հակառակորդները հավաքել են 70 սենատորի ստորագրություն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր հունվարի 23-ին` 127` կողմ, 86` դեմ ձայների հարաբերակցությամբ: Ֆրանսիական կառավարությունը մինչ այսօր պետականորեն ճանաչել է միայն Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը, և քանի որ Հոլոքոստի ժխտումն արդեն քրեականացված է, ընդունված օրինագիծը փաստացիորեն վերաբերում է Հայոց ցեղասպանությանը:Tuesday, January 31, 2012
Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կվիճարկվի Ֆրանսիայի ՍԴ- ում
Tert.am. 31-1-2012- Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկվելու է Ֆրանսիայի սահմանադրական դատարանում:
Թուրքական TRT Haber հեռուստաընկերության տեղեկացմամբ, Սենատում հավաքվել է անհրաժեշտ թվով ձայներ, օրինագծի` երկրի սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու համար: Նշվում է, որ անհրաժեշտ 60-ի փոխարեն, օրինագծի հակառակորդները հավաքել են 70 սենատորի ստորագրություն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր հունվարի 23-ին` 127` կողմ, 86` դեմ ձայների հարաբերակցությամբ: Ֆրանսիական կառավարությունը մինչ այսօր պետականորեն ճանաչել է միայն Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը, և քանի որ Հոլոքոստի ժխտումն արդեն քրեականացված է, ընդունված օրինագիծը փաստացիորեն վերաբերում է Հայոց ցեղասպանությանը:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment